Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 
  • Փաշինյանը լուսանկարվել է Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում

    Փաշինյանը լուսանկարվել է Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում

    18.06.2018| 10:13
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նստած է ռուսական Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում: Լուսանկարի վերևում Փաշինյանը գրել է. «ՍՈՒ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»:
  • Ադրբեջանի ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը

    Ադրբեջանի ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը

    18.06.2018| 10:11
    Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը:
  • Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը

    Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը

    17.06.2018| 23:00
    ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ, այլ կապված է նաև այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ, այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
  • Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր

    Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր

    16.06.2018| 22:28
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Վարչապետին և Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
  • Ձերբակալվել է ՊՆ փոխգնդապետ

    Ձերբակալվել է ՊՆ փոխգնդապետ

    16.06.2018| 22:27
    Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ. Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ. Օ-ից, որպես կաշառք, տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել է խոշոր չափի գումար` ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
  • Նախազորակոչային տարիքի տղաները ծանոթանում են բանակային առօրյային

    Նախազորակոչային տարիքի տղաները ծանոթանում են բանակային առօրյային

    16.06.2018| 11:35
    Նախազորակոչային տարիքի երիտասարդներին զինվորական կյանքին, առօրյային, դժվարություններին ու հնարավորություններին ծանոթացնելու, ինչպես նաև պատանիների ու երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրական ոգին ամրապնդելու, զինվոր-հասարակություն կապի ամրապնդման նպատակով «Վայոց ձորի մարզի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Ես ապագա զինվոր եմ» խորագրով ծրագիրը։
  • ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը օգտատերերին կոչ է անում զերծ մնալ վնասակար գործելաոճից

    ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը օգտատերերին կոչ է անում զերծ մնալ վնասակար գործելաոճից

    16.06.2018| 00:53
    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած իրենց կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ:
  • Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ C-500-ներ արտադրել

    Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ C-500-ներ արտադրել

    14.06.2018| 13:24
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ C-500 զենիթահրթիռային համալիրներ արտադրել։ A Haber հեռուստաալիքը հայտնելով լուրը` չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է եղել զրույցը և ինչ պատասխան է տվել Պուտինը։
  • Դավիթ Տոնոյանը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Նախիջևանում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի տեղաշարժը

    Դավիթ Տոնոյանը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Նախիջևանում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի տեղաշարժը

    13.06.2018| 22:36
    Պնախարար Դավիթ Տոնոյանը տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի:
  • Փոխվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը

    Փոխվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը

    12.06.2018| 12:06
    Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նշանակվել է Վաղինակ Սարգսյանը: